«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչում «Ֆուլհեմի» նկատմամբ տարած հաղթանակը (4:1):
«Ես ստիպված էի նյարդայնանալ: «Ֆուլհեմը» հիանալի թիմ է: Ես հաճույքով եմ դիտում նրանց խաղերը, ֆուտբոլիստները հստակ գիտեն, թե ինչպես վարվեն գնդակի հետ։
Չեմ զարմանում, որ նրանք առաջատար են Չեմփիոնշիփում։ Մենք հաղթեցինք շատ ուժեղ թիմի։ Ամեն ինչ որոշեց մեր խաղացողների կարգը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։