«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի շարք վերադառնալու մասին։
«Այո, նա կարող է խաղալ «Ֆուլհեմի» դեմ: Անպայման կխոսենք ուկրաինայում տիրող իրավիճակի մասին, բայց մինչ այժմ նման հնարավորություն չենք ունեցել, ընդամենը 3-4 օր ենք անցկացրել միասին, քանի որ մինչ այդ նա վնասվածք էր ստացել։
Այն փաստը, որ դա տեղի է ունենում 21-րդ դարում, ճնշող է։ Ես կխոսեմ Ալեքսանդրի հետ, նա շատ ավելի լավ գիտի իրավիճակը, քան ես»,- ասել է Գվարդիոլան։