Կրիշտիանու Ռոնալդուի մոտ գոլային երաշտ է սկսվել

Անգլիայի գավաթի խաղարկության 4-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Միդլսբրոյին» (1:1, 11 մետրանոցներով՝ 7:8):

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չկարողացավ գոլ հեղինակել երկարաձգելով անարդյունավետ հանդիպումների շարքը մինչև 4 հանդիպում։

Պորտուգալացին, ով այսօր՝ փետրվարի 5-ին, դառնում է 37 տարեկան, դեռևս գոլ չի խփել 2022 թվականին։ Վերջին անգամ նա դա արել է 2021 թվականի դեկտեմբերի 30-ին Պրեմիեր Լիգայի «Բարնլիի» դեմ խաղում (3:1):