Յուլիան Նագելսմանը՝ Զյուլեի՝ «Բավարիայից» հեռանալու մասին. «Սա ֆուտբոլ է»

Բունդեսլիգայի 21-րդ տուրի «Լայպցիգի» դեմ հանդիպման նախօրեին «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։ Մասնավորապես, երիտասարդ մարզիչն իր կարծիքն է հայտնել այն մասին, որ Նիկլաս Զյուլեն այս ամառ ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա մյունխենյան ակումբից:

«Նա ինձ տեղեկացրել է այս որոշման պատճառների մասին, և ես դրանցով չեմ կիսվի այստեղ: Ինձ համար դա նորմալ է, բայց, իհարկե, ես կցանկանայի, որ նա մնար: Սա ֆուտբոլ է, երբեմն այն խաղացողները, որոնց կարիքը զգում ես, հեռանում են: Ինձ ևս, ինչպես և ձեզ, հետաքրքիր է, թե նա ուր կտեղափոխվի ամռանը»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։