Խոսե Բորդալաս. «Անկախ մրցակցից՝ թիմն ամեն ինչ կանի եզրափակիչ դուրս գալու համար»

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Խոսե Բորդալասն ամփոփել է Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի «Կադիսի» դեմ խաղը (2:1).

«Մենք շատ ուրախ ենք։ Ցանկանում ենք շնորհավորել երկրպագուներին, ովքեր հիանալի մթնոլորտ էին ստեղծել խաղի ընթացքում։ Խաղի վերջնամասում լավ պահեր ունեցանք։

Նրանք մեծ նվիրվածություն դրսևորեցին թիմին: Մենք դեռ ժամանակ ունենք Լա Լիգայում վիճակը բարելավելու համար։ Գավաթում մենք հնարավորություն ունեինք դուրս գալ կիսաեզրափակիչ, և արեցինք դա։ Անկախ մրցակցից՝ թիմն ամեն ինչ կանի եզրափակիչ դուրս գալու համար։