«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը կարող է գլխավորել «Սանդերլենդը», որը հանդես է գալիս Լիգա 1-ում՝ Անգլիայի երրորդ դիվիզիոնում, հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ իռլանդացի մասնագետը «Սանդերլենդի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու հիմնական թեկնածուն է։ Նախկինում՝ 2006-ից 2008 թվականներին, Քինն արդեն եղել է «Սանդերլենդի» գլխավոր մարզիչը։
50-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է «Նոթինգհեմ Ֆորեսթը», որտեղ նա գլխավոր մարզչի օգնականի պաշտոնն էր զբաղեցնում։