Ռալֆ Ռանգնիկը մեկնաբանել է Մեյսոն Գրինվուդի շուրջ ստեղծված իրավիճակը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոսել է այն մասին, թե արդյոք թիմի հարձակվող Մեյսոն Գրինվուդի շուրջ ստեղծված իրավիճակը ազդել է մարզումների ընթացքի վրա։

«Մենք լավ, սովորական մարզումային շաբաթ ունեցանք: Մենք 5 մարզում անցկացրեցինք, այդ թվում՝ այսօր։

Իհարկե, Գրինվուդի հետ կապված իրավիճակը դարձավ թիմում քննարկման թեմա, բայց ֆուտբոլիստները ևս մարդիկ են, իսկ Մեյսոնը թիմի կազմում էր մինչև ձմեռային դադարը»,- գերմանացի մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը