«Բարսելոնայի» և Ալվարո Մորատայի սիրավեպը դեռ չի ավարտվել

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերը «Բարսելոնա» ձախողվեց:

«Ատլետիկոն», որին պատկանում են իսպանացու իրավունքները, բաց չթողեց ֆուտբոլիստին՝ առաջ քաշելով պայմաններ, որոնք չգոհացրին «Բարսային»:

Մորատան կատալոնական ակումբին առաջարկել է ձեռք բերել իրեն հաջորդ մրցաշրջանում, քանի որ վստահ է Չավիի նախագծի հաջողության վրա, հայտնում է Diario Sport-ը:

Հարձակվողն ամեն ինչ արեց, որպեսզի համոզի «Ատլետիկոյին» բաց թողնել իրեն և նույնիսկ իր գործակալի հետ գնաց Մադրիդ, բայց ապարդյուն:

Նա այժմ վստահ է, որ «Ատլետիկոն» կարող է իրեն բաց թողնել ամռանը և հույս ունի, որ «Բարսան» չի կորցնի իր նկատմամբ հետաքրքրությունը: