«Ատլետիկոյի» և «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Դիեգո Կոստայի գործակալն իր հաճախորդի ծառայություններն առաջարկել է թուրքական «Ֆեներբախչեին»։
«Հարձակվողը ցանկանում է պայմանագիր կնքել 18 ամսով», – թվիթերում գրել է լրագրող Նիկոլո Շիրան։
Կոստայի վերջին ակումբը եղել է «Ատլետիկո Մինեյրոն», որի կազմում նա խաղացել է 2021 թվականի օգոստոսից մինչև 2022 թվականի հունվար։