Պյեր-Էմերիկ Օբամեյանգ. «Կփորձեմ առավելագույնը տալ թիմակիցներիս»

«Բարսելոնայի» նորեկ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կիսվել է տպավորություններով ակումբի հետ պայմանագիր կնքելուց հետո:

«Ես շատ հպարտ եմ, հատկապես այն պատճառով, որ իմ մայրական ընտանիքը իսպանական արմատներ ունի։ Ես շատ հպարտ եմ, ուրախ եմ այստեղ լինելու համար։

Իմ գլխավոր նպատակն է օգնել ակումբին և անել ամեն ինչ, որպեսզի թիմը վերադառնա Չեմպիոնների Լիգա։

Ես պարզապես ուրախ եմ այստեղ լինելու համար և կփորձեմ առավելագույնը տալ թիմակիցներիս:

Հիանալի է, որ Չավին Բարսայի մարզիչն է։ Նա անհավանական ֆուտբոլիստ էր, ինչպես բոլորը գիտեն: Վստահ եմ, որ նման մարզիչը սովորեցնելու շատ բան ունի»,- ասել է Օբամեյանգը։