«Միլանի» առաջատարներից մեկը ռիսկի է դիմում բաց թողնել «Ինտերի» հետ խաղը

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է բաց թողնել Իտալիայի առաջնության՝ փետրվարի 5-ին կայանալիք «Ինտերի» հանդիպումը, հայտնում են իտալական ԶԼՄ-ները:

Հունվարի 23-ին շվեդ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Յուվենտուսի» հետ խաղում՝ ժամանակից շուտ լքելով խաղադաշտը։ 40-ամյա ռմբարկուն շարունակում է ցավեր զգալ աքիլեսյան ջլի շրջանում

Հաղորդվում է, որ «Միլանի» մարզչական շտաբը դերբիում Իբրահիմովիչի մասնակցության վերաբերյալ որոշում կկայացնի հանդիպման մեկնարկից մի քանի ժամ առաջ: