«Արսենալն» ու Օբամեյանգը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը

«Արսենալի» մամուլի ծառայությունը հայտարարել է հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ պայմանագիրը խզելու մասին։

Նշվում է, որ կողմերը փոխադարձ համաձայնության են եկել։ Գաբոնցի ֆուտբոլիստը եղել է «զինագործների» ավագը վերջին երկուսուկես մրցաշրջանում և թիմի կազմում անցկացրել 162 հանդիպում՝ խփելով 92 գոլ։

Այսօր ԶԼՄ-ներում հայտնվեց 32-ամյա խաղացողի՝ «Բարսելոնայի» մարզաշապիկով մարզման լուսանկարը։ «Կապտանռնագույնները» հետաքրքրություն էին հայտնել հարձակվողին վարձակալելու համար։ Ինքը՝ Օբամեյանգը, պատրաստ էր աշխատավարձի զգալի կրճատման՝ «Բարսա» տեղափոխվելու համար։

https://twitter.com/Arsenal/status/1488587252351619072