Հոլանդիայի հավաքականի հարձակվողը տեղափոխվեց «Բարնլի» (լուսանկար)

«Բարնլին» հայտարարել է «Վոլֆսբուրգի» հարձակվող Վաուտ Վեգհորստի տրանսֆերի մասին։

Անգլիական ակումբի և 29-ամյա խաղացողի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։ Տեղափոխության գումարի չափը չի նշվում:

Այս մրցաշրջանում Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը «Վոլֆսբուրգի» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Այս պահին «Բարնլին» վաստակած 12 միավորով եզրափակում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։

https://twitter.com/BurnleyOfficial/status/1488106032001732610?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1488106032001732610%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fsport24.ru%2Fnews%2Ffootball%2F2022-01-31-bernli-usililsya-napadayushchim-sbornoy-niderlandov