Ֆրենկ Լեմպարդ. «Մենք պետք է  միասնական լինենք»

«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կիսվել է իր հույզերով՝ ակումբի հետ պայմանագիր կնքելուց հետո։

«Սա մեծ պատիվ է ինձ համար։ Ես անհամբեր սպասում եմ աշխատանքս սկսելուն: Արդեն խոսել եմ ակումբի սեփականատիրոջ ու նախագահի հետ։

Հուսով եմ, որ նրանք տեսան իմ նկրտումներն ու ցանկությունները՝ քրտնաջան աշխատելու նպատակներիս հասնելու համար։

Իմ առաջին ուղերձը ֆուտբոլիստներին այն է, որ մենք պետք է  միասնական լինենք:

Մենք կկատարենք մեր աշխատանքը, իսկ երկրպագուները միշտ կաջակցեն մեզ»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում «Էվերթոնի» պաշտոնական կայքը։

«Էվերթոնը» 20 խաղում վաստակած 19 միավորով Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում 16-րդն է: