Մեյսոն Գրինվուդը խնդիրներ ունի ոստիկանության հետ

Մանչեսթերի ոստիկանությունը արձագանքել է «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մեյսոն Գրինվուդի դեմ ուղղված մեղադրանքներին:

The Mirror-ը հայտնում է, որ ոստիկանություն հարցում է ներկայացրել այն բանից հետո, երբ ֆուտբոլիստի ընկերուհի Հարիետ Ռոբսոնը նրան բռնության մեջ է մեղադրել՝ հրապարակելով ծեծի լուսանկարներ։

Ոստիկանությունը ասել է, որ ուսումնասիրում է հարցը. «Մանչեսթերի ոստիկանությունը տեղյակ է սոցիալական ցանցերում տարածվող նկարների և տեսանյութերի մասին:

Կատարվում է նախաքննություն՝ բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: