Հայտնի է Նաբիլ Ֆեկիրի «Լիոնից» հեռանալու պատճառը

Կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը 2019 թվականին «Լիոնից» «Բետիս» է տեղափոխվել ակումբի ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով։

Ակումբում չեն ցանկացել, որ Ֆեկիրի մորուքն ասոցացվի իսլամի հետ իր հերթին Նաբիլը վիրավորվել է ակումբի ղեկավարներից և չկարողանալով հարթել կոնֆլիկտը  հեռացել է թիմից հաղորդում է A Bola-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Ֆեկիրը «Բետիսի» կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 4 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։