Մադրիդի «Ռեալի»՝ Մարսելոյի որակազրկումը չեղարկելու բողոքը մերժվել է

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոյի 3-խաղյա որակազրկումը գավաթի խաղարկությունում ուժի մեջ է մնացել, հայտնում է AS-ը։ Նա բաց կթողնի այս մրցաշարի 3 հանդիպում։

33-ամյա խաղացողը բաց կթողնի 1 հանդիպում ուղիղ կարմիր քարտի համար, ևս 2 հանդիպում՝ խաղից հետո մրցավարին քննադատելու համար։ Մարսելոն մրցավարին ասել էր. «Դու շատ վատն էիր»։

Այսպիսով, պաշտպանը չի կարողանա մասնակցել «Ատլետիկի» հետ Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի խաղին և բաց կթողնի կիսաեզրափակիչը, եթե «Ռեալը» դուրս գա մրցաշարի այդ փուլ։