Սադիո Մանեն խոսել է իր առողջական վիճակի մասին

Անգլիական «Լիվերպուլի» և Սենեգալի ազգային հավաքականի 29-ամյա հարձակվող Սադիո Մանեն, ով վնասվածք էր ստացել Աֆրիկայի Ազգերի Գավաթի 1/8 եզրափակչում խոսել է իր առողջական վիճակի մասին հոսպիտալացումից հետո։

«Ես լավ եմ, շնորհակալ եմ բոլորիդ աջակցության համար»,- գրել է  Մանեն Instagram-ի իր էջում:

Նախատեսվում է, որ Սադիոն առաջիկայում կվերադառնա խաղադաշտ: