Արոն Ռեմսին կհեռացվի «Յուվենտուսից»

«Յուվենտուսի» կիսապաշտպան Արոն Ռեմսին շարունակում է մերժել «Քրիսթալ Փելեսի», «Նյուքասլ Յունայթեդի» և «Բարնլիի» առաջարկները։

Այդ պատճառով «Յուվենտուսը» կարող է կիսապաշտպանին հեռացնել թիմից։ 31-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը հաշվարկված է մինչեւ 2023 թվականի ամառ։

Մասիմիլիանո Ալեգրին այլևս հույս չի դնում Ռեմսիի վրա: Il Bianconero-ն հայտնում է, որ Արոնն այլևս չի խաղա «Յուվենտուսում», անկախ նրանից, թե ի վերջո ինչ որոշում կկայացնի։