Չավի. ««Բարսելոնան» 3 ոսկե միավոր վաստակեց»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Լա Լիգայի 22-րդ տուրի խաղում «Ալավեսին» հաղթելուց (1:0) հետո մեկնաբանել է հանդիպումը:

«Մենք սպասել ենք այս խաղին։ Փորձեցինք տարբեր սխեմաներով խաղալ՝ երեք պաշտպանով, չորսով։ Հետո մենք խաղացինք 3-4-3, ու դա մեզ վրա թանկ նստեց։

Մենք բարդ իրավիճակում ենք: Պետք է տառապել, և այսօր մենք գիտեինք, թե ինչպես դա անել: Մեզ համար հեշտ չէր, բայց 3 ոսկե միավոր ստացանք։ Կարևոր է նաև այն, որ գոլ բաց չթողեցինք:

Հիմա ֆուտբոլիստներն իրենց ուժերի նկատմամբ վստահություն չունեն։ Այն, ինչ շրջապատում է նրանց, երբեմն վնասակար է: Օրինակ, Ալբան հիանալի հանդիպում անցկացրեց, ինչպես և Բուսկետսն ու Պիկեն, որոնց քննադատում էին: «Բարսայի» մարզաշապիկը 20 կիլոգրամով ավելի ծանր է, քան ցանկացած այլ ակումբում։ Ֆրենկի դե Յոնգը ավելի լավ տեսք ուներ:

Այսօր արևը ծագեց»,- Չավիի խոսքերն է մեջբերում As-ը: