Հայտնի է թե ով կլինի Լեհաստանի հավաքականի նոր մարզիչը

«Ջենոայի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն համաձայնել է գլխավորել Լեհաստանի հավաքականը, գրում է Tribuna.com-ը։

Լեհաստանի ֆուտբոլային միությունը և ուկրաինացի մարզիչը պայմանավորվել են պայմանագրի բոլոր կետերի շուրջ։

Ուկրաինացին տարեկան կստանա 2,5 միլիոն եվրո աշխատավարձ։ Միջոցների մի մասը կվճարի Լեհաստանի ֆուտբոլային միությունը, մնացածը՝ հովանավորները։