Մադրիդի «Ռեալը» լուրջ տրանսֆերային նպատակներ ունի

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներով, ովքեր մոտ ապագայում կարող են ուժեղացնել թիմը։

«Բլանկոսները» հետևում են երիտասարդ ֆուտբոլիստներին, քանի որ հասկանում են, որ տրանսֆերային շուկայում պետք է մրցեն ֆինանսապես ավելի ուժեղ ակումբների հետ:

Մադրիդի «Ռեալին» հետաքրքրում են «Մոնակոյի» 21-ամյա կիսապաշտպան Աուրելիեն Տչուամենին, Դորտմունդի «Բորուսիայի» 18-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, «Այաքսի» 19-ամյա կիսապաշտպան Ռայան Գրավենբերգը,  և «Լեսթերի» 21-ամյա պաշտպան Ուեսլի Ֆոֆանան: