«Մոնակոյի» և «Մոնրեալ Իմպակտի» նախկին մարզիչ Թիերի Անրին հետաքրքրված չէ ֆրանսիական «Բորդոն» գլխավորելով, հայտնում է Goal-ը:
Ակումբը դիտարկել է Անրիի թեկնածությունը, սակայն մասնագետը շահագրգռված չէ աշխատել ակումբում։ Անրին մերժել է առաջարկը:
«Բորդոն» 20 միավորով 17-րդն է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: Այժմ թիմը մարզում է Վլադիմիր Պետկովիչը։