ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն գնահատել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի խաղը Լիգա 1-ի «Ռեյմսի» դեմ հանդիպմանը (4:0):
Կորոնավիրուսից ապաքինված 34-ամյա արգենտինացին այս տարի առաջին անգամ խաղաց և գոլային փոխանցում կատարեց։
«Լավ է, որ նա կարողացավ 30 րոպե խաղալ: Լեոն աստիճանաբար ապաքինվում է կորոնավիրուսից»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում ESPN-ը:
Այս մրցաշրջանում Մեսսին փարիզյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում միասին 17 խաղի է մասնակցել՝ խփելով 6 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում: