Լիոնել Մեսսիի տխուր վիճակագրությունը Լիգա 1-ում

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին չկարողացավ գոլի հեղինակ դառնալ, երբ փոխարինման դուրս եկավ Ֆրանսիայի առաջնության հերթական տուրի «Ռեյմսի» դեմ տնային խաղի 63-րդ րոպեին (4:0):

Լիգա 1-ում մասնակցած 12 խաղում «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրն ընդամենը 1 գոլի հեղինակ է դարձել:

Ինչպես հայտնում է Stats Foot-ը՝ արգենտինացին իր կարիերայի վատագույն արդյունքն ունի մրցաշրջանի այս փուլում ազգային առաջնության խաղերում խփած գոլերի քանակով։

Հիշեցնենք, որ 34-ամյա Մեսսին նախորդ ամռանն է ազատ գործակալի կարգավիճակով միացել փարիզյան ակումբին: Մինչ այդ հարձակվողը՝ 2004-2021 թվականներին հանդես էր գալիս «Բարսելոնայում»: