Ջորջիո Կյելինին՝ «Միլանի» դեմ խաղի մասին. «Հնարավոր է՝ սա իմ վերջին հանդիպումն էր»

«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին խոսել է Ա Սերիայի 23-րդ տուրի «Միլանի» հետ խաղի (0:0) մասին:

«Ես հաճույք եմ ստանում երեխայի պես, ինձ պետք է վայելել իրավիճակը: Սա կարող է լինել իմ վերջին խաղը «Սան Սիրոյում» կամ իմ վերջին խաղն ընդհանրապես: Իմ տարիքում ես պետք է ամեն օր վայելեմ։ Ես հաճույք եմ ստանում, երիտասարդ տղաների հետ մարզվելն ինձ էներգիա է հաղորդում և ես սնվում եմ դրանով»,- Կյելինիի խոսքերն է մեջբերում DAZN-ը։

37-ամյա Կյելինին այս մրցաշրջանում թուրինյան ակումբի կազմում 15 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում: Պաշտպանի պայմանագիրը «Ծեր սինյորայի»հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։