Թոմաս Տուխել. «Մենք քրտնաջան աշխատեցինք»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ամփոփել է ԱՊԼ-ի 23-րդ տուրի «Թոթենհեմի» դեմ հանդիպումը (2:0).

«Մենք շատ քրտնաջան աշխատեցինք հաղթելու համար, դժվար հանդիպում էր: Գործին վերաբերմունքը գոհացնում է, սա արժանի հաղթանակ է։ «Թոթենհեմի» դեմ շանսեր ստեղծելը շատ դժվար է, բայց մենք շարունակեցինք հավատալ և անխոնջ առաջ շարժվեցինք, ի վերջո հասնելով ցանկալի արդյունքի: