Լրատվամիջոցներ. Ռոնալդուն բացասաբար է անդրադառնում «Մանչեսթեր Յունայթեդի» հանդերձարանի վրա

Որոշ հեղինակավոր պարբերականներ հաղորդում են, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լավ չի ազդում թիմակիցների վրա:

Athletic-ը պնդում է, որ որոշ երիտասարդ ֆուտբոլիստների համար շատ դժվար է լեզու գտնել պորտուգալացու հետ: «Յուվենտուսում»  շատ փորձառու ֆուտբոլիստներ, նույնպես ասում էին որ պորտուգալացին ճնշում է իրենց: