«Լիվերպուլի» լեգենդ Ջեյմի Կարեգերը հայտարարելլ է, որ ՊՍԺ -ի հարձակվող Լեո Մեսսին վիրավորել է իրեն: «Ես անձնական հաղորդագրություն եմ ստացել Մեսսիից Instagram-ում. Անձնական հաղորդագրություններ չեմ ցուցադրի, բայց դրանում նա ինձ ավանակ անվանեց։
Հուսով եմ, որ ուրբաթ երեկոյան նա ֆուտբոլ է դիտելու իմ մեկնաբանությամբ, քանի որ ուզում եմ ասել, որ շատ եմ սիրում նրան։ Այնուամենայնիվ Լեոն այս տարի լավ ֆուտբոլ չխաղաց չեմ փոխի իմ կարծիքը» ասել է Ջեյմին: