Պաշտոնական. Դիեգո Գոդինը տեղափոխվեց բրազիլական ակումբ

«Ատլետիկո Մինեյրոն» պաշտոնապես ներկայացրեց Ուրուգվայի հավաքականի պաշտպան Դիեգո Գոդինին։  Կողմերը համաձայնեցրել էին  գործարքը դեռևս հունվարի 12-ին, սակայն ֆուտբոլիստի պայմանագիրը կստորագրվի այսօր:

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։  Ուրուգվայցին հանդես կգա 3-րդ համարի ներքո։