Ժոզե Մոուրինյոն արձագանքել է «Էվերթոնը» գլխավորելու մասին լուրերին

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ չի պատրաստվում տեղափոխվել «Էվերթոն»:

«Ես իմ խոսքն եմ տվել, որ չեմ հեռանա մինչև 3 տարվա պայմանագրի ավարտը։ Ես այս նախագիծն այլ նախագծի հետ չեմ փոխի»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Մոուրինյոն «Ռոման» գլխավորել է 2021 թվականի հուլիսին՝ կնքելով 3 տարվա պայմանագիր։ Օրեր առաջ տեղեկություն էր տարածվել, որ Ռաֆայել Բենիտեսին պաշտոնանկ արած «Էվերթոնը» ցանկանում է ազատված պաշտոնում նշանակել 58-ամյա մասնագետին: