Կայացել է 2021/22 մրցաշրջանի Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը.
«Ատլետիկ» Բիլբաո – «Ռեալ Մադրիդ»
«Ռեալ Սոսյեդադ» – «Բետիս»
«Վալենսիա» – «Կադիս»
«Ռայո Վալյեկանո» – «Մալյորկա»
Փետրվարի 1-ին, 2-ին և 3-ին կկայանան Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի հանդիպումները։ Կիսաեզրափակչի մասնակիցները կորոշվեն մեկ խաղով դիմակայության ձևաչափով։