Անհայտ անձինք ներխուժել են «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Վիկտոր Լինդելոֆի տուն։
Հարձակումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ 27-ամյա շվեդը չորեքշաբթի օրը Պրեմիեր լիգայի արտագնա խաղում 3-1 հաշվով խաղաց «Բրենտֆորդի» հետ:
Ֆուտբոլիստի կինը՝ Մայան, պատմել է, որ իրեն հաջողվել է փակվել և փոքր երեխաների հետ թաքնվել սենյակում, նախքան հանցագործները կվնասեին իրենց:
«Մենք լավ ենք՝ հաշվի առնելով հանգամանքները։ Բայց, իհարկե, իրավիճակը ինձ ու երեխաներին շատ վախեցրեց։ Հիմա մենք Շվեդիայում ենք, ժամանակ ենք անցկացնում ընտանիքի հետ»,- գրել է Մայան Instagram-ում։