«Ռեալը» հրաժարվել է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ պայմանագրի ստորագրումից

«Ռեալը» հրաժարվել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պաշտպան Մատիաս Գինտերի տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությունից, հայտնում է Defensa Central-ը:

27-ամյա խաղացողի պայմանագրի ժամկետը գլադբախցիների հետ ավարտվում է այս ամռանը, սակայն «արքայական» ակումբն այս փուլում հետաքրքրված չէ ցածր գնով գործարքով:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» վերջերս հայտարարել էր, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը հունիսին ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա ակումբից: