Մադրիդի «Ռեալի» վինգեր Լուկաս Վասկեսը կարող էր տեղափոխվել «Ռոմա», հայտնում է Defensacentral-ը:
Աղբյուրի տվյալներով՝ հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկացել է այս ամիս պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ, սակայն «սերուցքայինների» մարզիչ Կառլո Անչելոտտին կտրականապես դեմ է եղել իսպանացու հեռանալուն։
Նշվում է, որ վինգերը կարևոր ֆուտբոլիստ է համարվում իտալացի մասնագետի համար և նա չի պատրաստվում նրան բաց թողնել։
Ինքը Վասկեսը շոյված է Մոուրինյոյի հետաքրքրությունից, բայց նա ցանկանում է խաղալ միայն «Ռեալում»: Այս մրցաշրջանում 30-ամյա խաղացողը Լա Լիգայում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ: