Արսեն Վենգերը խոսել է Կիլիան Մբապպեի խաղի մասին

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կիսվել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի մասին իր կարծիքով։

«Հիշում եմ, երբ նա 17 տարեկան էր, մտածում էի. «Նա կդառնա նոր Պելեն: Պելեն 3 անգամ հաղթել է աշխարհի առաջնությունում։ Թող Մբապպեն հաղթի երկրորդը, և կտեսնենք: Ունի թեթևություն, ինտելեկտ, խարիզմա…: Նա շատ արագ հասավ մեծ բարձունքների։ Կիլիանը շատ ուժեղ է դարձել»,- Վենգերի խոսքերն է մեջբերում AS-ը։

Ֆրանսիացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս ամառ։ Ավելի վաղ բազմիցս նշվում էր Մադրիդի «Ռեալի» կողմից Մբապպեի նկատմամբ հետաքրքրության մասին: