Լիոնել Մեսսին մոտ է ապաքինմանը

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի հունվարի 23-ին Լիգա 1-ի 22-րդ տուրի «Ռեյմսի» դեմ հանդիպմանը:

Ինչպես հայտնում է L’Équipe-ը, արգենտինացին աշխատում է ընդհանուր խմբում ու իրեն լավ է զգում։ Ամենայն հավանականությամբ նա կխաղա «Ռեյմսի» դեմ։ Չորեքշաբթի օրը Լեոն մարզվել է ընդհանուր խմբում, ապա կատարել անհատական ​​վարժություններ։

Մեսսին ցանկանում է պատրաստվել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ առաջին խաղին, որը կկայանա փետրվարի 15-ին։