«Բարսելոնայի» մարզական տնօրեն. «Մենք Դեմբելեին ասել ենք, որ նա պետք է անհապաղ հեռանա ակումբից»

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Մատեու Ալեմանին խոսել է թիմի հարձակվող Ուսման Դեմբելեի հետ կապված իրավիճակի մասին։

«Հասկանալի է, որ Դեմբելեն չի ցանկանում շարունակել հանդես գալ «Բարսելոնայում»: Նա չի ցանկանում լինել մեր նախագծի մի մասը: Մենք Դեմբելեին ասել ենք, որ նա պետք է անհապաղ հեռանա ակումբից։ Ակնկալում ենք, որ Ուսմանի տրանսֆերը կվաճառվի մինչև հունվարի 31-ը»,- Ալեմանիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ Դեմբելեն չէր ընդգրկվել կատալոնական ակումբի՝ «Ատլետիկի» հետ Իսպանիայի գավաթի հանդիպման հայտացուցակում: «Բարսելոնայի» հետ ֆրանսիացի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է այս ամռանը: