Սամիր Հանդանովիչը համաձայն է «Ինտերում» աշխատավարձի կրճատմանը

«Ինտերը» բանակցություններ է վարում դարպասապահ Սամիր Հանդանովիչի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ:

Միլանյան ակումբը սլովենացի ֆուտբոլիստին նոր համաձայնագիր է առաջարկել՝ նախատեսված մինչև 2023 թվականի ամառ։ Դարպասապահը պատրաստ է աշխատավարձի կրճատմանը՝ թիմում մնալու համար:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Հանդանովիչը «Թոթենհեմ» տեղափոխվելու տարբերակ ունի. լոնդոնյան ակումբում 37-ամյա խաղացողին ցանկանում է տեսնել «Ինտերի» նախկին և «խցանների» ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն: