Ալեքսանդր Գոլովինի գործակալը խոսել է կիսապաշտպանի վերականգնման ընթացքի մասին

«Մոնակոյի» կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինի գործակալ Ալեքսանդր Կլյուևը Sport-express.ru կայքի թղթակցին պատմել է ֆուտբոլիստի առողջական վիճակի մասին։

«Նա պատրաստվում է: Հուսով ենք, որ Ալեքսանդրն ամբողջությամբ պատրաստ կլինի մինչև կիրակի։ Ավելի մանրամասն չեմ կարող պատմել, «Մոնակոյի» բժշկական շտաբը տեղեկատվություն է տրամադրում պաշտոնական կայքում։ Ընդհանուր առմամբ նրա մոտ ամեն ինչ կարգին է։ Հուսով ենք Գոլովինին տեսնել խաղադաշտում հունվարի 23-ին»,- ասել է գործակալը:

25-ամյա խաղացողը բաց էր թողել «Կլերմոնի» դեմ նախորդ հանդիպումը։ Վերջին անգամ ռուս ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել դեկտեմբերի 19-ին: