Պաշտպան Աարոն Վան-Բիսական բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» առաջիկա 2 խաղերը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հայտարարել է, որ թիմի պաշտպան Աարոն Վան-Բիսական հիվանդության պատճառով բաց կթողնի թիմի առաջիկա հանդիպումները։

«Նա չի լինի վաղվա խաղին («Բրենթֆորդի» դեմ) և, հնարավոր է, «Վեսթ Հեմի»: Հուսով եմ, որ նա կվերադառնա մարզումների միջազգային դադարից հետո»,- գերմանացի մասնագետին է ցիտում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ընթացիկ մրցաշրջանում Վան-Բիսական Պրեմիեր լիգայում անցկացրել է 15 հանդիպում: