Իտալացի մրցավարների ասոցիացիան ներողություն է խնդրել Միլանից Ա Սերիայի 22-րդ տուրի՝ «Սպեցիայի» դեմ խաղի (1:2) գլխավոր մրցավար Մարկո Սերայի թույլ տված գոլային սխալի համար։
Խաղավերջում՝ 1:1 հաշվի ժամանակ, Սերրան չհաշվեց «Միլանի» կիսապաշտպան Ժունիոր Մեսիասի գոլը, թեև այն խփվել էր խաղի կանոնների սահմաններում։ «Սպեցիայի» ֆուտբոլիստի խախտումից հետո մրցավարը սուլեց՝ չսպասելով դրվագի ավարտին, իսկ գնդակը ետ մղվեց դեպի Մեսիասը, ով հարվածեց հյուրերի դարպասին, սակայն գոլը չհաշվվեց ։ Միևնույն ժամանակ, Միլանը շուտով գնդակ բաց թողեց և ի վերջո պարտվեց: Իտալացի մրցավարների ասոցիացիան խոստացել է որ հանդիպումը սպասարկած մրցավարը կվորակազրկվի: