Լեհաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա հունվարի 23-ին

Լեհաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա մինչև այս շաբաթվա ավարտը:

«Լեհաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչը կներկայացվի այս շաբաթ։ Շնորհանդեսի ստույգ ամսաթիվը դեռ հաստատված չէ»,- ТАСС-ին հայտնել են Լեհաստանի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունից։

2021 թվականի վերջին պորտուգալացի Պաուլո Սոուզան, ով Լեհաստանի ընտրանու գլխավոր մարզիչն էր, խզել է պայմանագիրը Լեհաստանի ֆուտբոլային միության հետ և գլխավորել բրազիլական «Ֆլամենգոն»։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Մոսկվայում Լեհաստանի հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար մրցաշարի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում կխաղա Ռուսաստանի ընտրանու հետ։