Կառլո Անչելոտտի. «Ենթադրում եմ, որ «Ռեալը» կպայքարի բոլոր տիտղոսների համար»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Ատլետիկի» նկատմամբ 2:0 հաշվով տարած հաղթանակը։

«Մենք արժանի էինք այս գավաթին, քանի որ ևս մեկ լավ հանդիպում անցկացրինք այնպիսի ուժեղ թիմի դեմ, ինչպիսին «Ատլետիկն» է: Մենք վերահսկում էինք իրավիճակը։ Ես շատ գոհ եմ, պետք է առաջ շարժվենք։ Այս հաղթանակի մասին մտածելու շատ ժամանակ չունենք, առջևում ևս մեկ մրցաշար է։

Ես տեսնում եմ իմ թիմին և ենթադրում եմ, որ մենք կպայքարենք բոլոր գավաթների համար։ Շատ լավ թիմ է, լավ մթնոլորտ, բավարար կարգ. այս ամենը մեզ առաջ է մղում, որպեսզի պայքարենք գավաթների համար: Այս «Ռեալը» կարող է տարբեր կերպ խաղալ:

Ես չեմ հոգնում հաղթելուց: «Բավարիայում» աշխատելուց ի վեր ոչինչ չէի հաղթել: Երբ շրջապատում տեսնում եմ շատ երջանիկ մարդկանց, ես ինքս ուրախանում եմ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։