Ժոզե Մոուրինյոն հրաժարվել է գլխավորել ԱՊԼ-ի ակումբը

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մերժել է «Էվերթոնը» գլխավորելու առաջարկը, տեղեկացնում է The Telegraph-ը:

Մերսիսայդյան ակումբը նախօրեին պաշտոնանկ արեց Ռաֆայել Բենիտեսին և հարցում է արել պորտուգալացի մասնագետին, սակայն մերժում է ստացել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «իրիսների» թեկնածուների թվում են Ֆրենկ Լեմպարդը, Ուեյն Ռունին և մի քանի այլ մարզիչներ:

«Էվերթոնն» ԱՊԼ-ի 2021/22 մրցաշրջանի 19 խաղում 19 միավոր է վաստակել և 16-րդն է մրցաշարային աղյուսակում: