Հենրիխ Մխիթարյանի գնահատականը՝ «Կալյարիի» դեմ խաղում (լուսանկար)

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ «Կալյարիի» նկատմամբ:

Հռոմեական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամբողջական հանդիպում անցկացրեց: WhoScored.com կայքը 7.2 է գնահատել Հայաստանի հավաքականի ավագի խաղը:

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ռոմայի» նորեկ, կիսապաշտպան Սերժիու Օլիվեյրան, ով դարձավ միակ և հաղթական գոլի հեղինակը: Պորտուգալացի ֆուտբոլիստը ստացել է 7,6 միավոր: