«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հայտնվել է «Էվերթոնի» շորթ ցուցակում այն բանից հետո, երբ նախորդ օրը պաշտոնանկ արվեց Ռաֆայել Բենիտեսը:
Անգլիական ակումբն արդեն կապ է հաստատել իտալացի մասնագետի գործակալ Ժորժե Մենդեշի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
44-ամյա մարզչի գլխավորած վերջին ակումբը եղել է «Նապոլին», որտեղից նա հեռացել է նախորդ մրցաշրջանի վերջում:
«Էվերթոնը» 19 խաղից հետո Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը: