«Բարսելոնայի» մամուլի ծառայությունն արձագանքել է Մադրիդի «Ռեալին»՝ Իսպանիայի Սուպերգավաթում հաղթելու կապակցությամբ։ Եզրափակիչ խաղում «սերուցքայինները» 2։0 հաշվով առավելության հասան Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ։
«Շնորհավորում ենք «Ռեալին» Սուպերգավաթը նվաճելու առթիվ»,- գրել է կատալոնական ակումբը թվիթերում։ Իսպանիայի Սուպերգավաթների թվով ռեկորդակիր է «Բարսելոնան»՝ 13։ «Ռեալի» համար այս գավաթը 12-րդն էր։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ավարտված Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ հանդիպման լրացուցիչ ժամանակում պարտվեց «արքայական» ակումբին՝ 2:3:
https://twitter.com/FCBarcelona/status/1482823785648734211?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1482823785648734211%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fsport24.ru%2Fnews%2Ffootball%2F2022-01-17-barselona-pozdravila-real-s-pobedoy-v-superkubke-ispanii