«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը Instagram-ի իր էջում արձագանքել է մամուլում տարածվող այն լուրերին, թե ինքը ցանկանում է հեռանալ անգլիական ակումբից:
«Ես երբեք չեմ հրաժարվել «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալուց:
Ես այստեղ եմ 7 տարի և երբեք անհարգալից վերաբերմունք չեմ դրսևորել ու չեմ անի դա ո՛չ ակումբի, ո՛չ երկրպագուների նկատմամբ»,- գրել է ֆրանսիացին:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մարսիալը կարող է կարիերան շարունակել «Նյուքասլում»: