Անչելոտտի. ««Ռեալի» ղեկին Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ հասնելն առանձնահատուկ իրադարձություն է»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչի՝ Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ այսօր կայանալիք հանդիպման մասին:

««Ատլետիկը» մի քանի ուժեղ կողմեր ​​ունի, այդ թվում՝ պաշտպանական խաղը, կազմակերպվածությունը, բարձր տեմպը, ինչպես նաև ստանդարտների ժամանակ հմուտ աշխատանքը:

«Ռեալը» պետք է դա նկատի ունենա: Մեր մոտեցումը տարբերվելու է նրանից, ինչ եղավ «Բարսելոնայի» հետ կիսաեզրափակիչ խաղում։

«Ռեալի» ղեկին Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ հասնելն առանձնահատուկ իրադարձություն է։ Սակայն այս թիմը սովոր է նման խաղերին»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում «սերուցքայինների» պաշտոնական կայքը։